Անցնել բովանդակությանը
Բոլոր հեղինակները
Առաքել Սեմիրջյան

Առաքել Սեմիրջյան

Առաքել Սեմիրջյանը ծնվել է Երևանում։ Սովորել է Ղազարոս Աղայանի անվան միջնակարգ դպրոցում՝ միջին գնահատականներով։ Դպրոցն ավարտելուց հետո հաշվողական տեխնիկայի ֆակուլտետ ընդունվելու համար անհրաժեշտ միավորները չի հավաքել, ուստի պատահաբար հայտնվել է Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետում։ «Կիբեռնետիկա» եզրույթն առաջին անգամ լսել է այդ ֆակուլտետ ընդունվելուց հետո։ Ողջ կյանքի ընթացքում ստացած արդյունաբերական էլեկտրոնիկայի ինժեների որակավորմամբ չի աշխատել անգամ մեկ ժամ։ Պետական գերատեսչություններում աշխատելուց բացի աշխատել է նաև կաշվի գործարանում, որը զգալի հետք է թողել այն կաշվի վրա, որի մեջ նա շարունակում է ապրել։

Գրքեր