
Գեղարվեստական · 2026
Գիրք հրաժեշտի փոխարեն
Վեպը պատմում է մի երիտասարդի մասին, որը կորցրել է գրելու կարողությունը։Մեր վերջին գրքերը՝ հրատարակված 2023 թվականից ի վեր, նորից դեպի հին։

Գեղարվեստական · 2026
Վեպը պատմում է մի երիտասարդի մասին, որը կորցրել է գրելու կարողությունը։
Գեղարվեստական · 2025
«Բուդը» ժողովածուի պատմվածքների առանցքում 44-օրյա պատերազմն է և անցումային հասարակության մեջ ավանդական արժեքների ու արդի կյանքի բախումը։
Գեղարվեստական · 2025
Երբ անսպասելի ու սարսափազդու սպանությունները խաթարում են Երկնքի խաղաղությունը, հրեշտակապետերը հայտնվում են անելանելի վիճակում։

Գեղարվեստական · 2025
Գուրգեն Խանջյանի «Ի՞նչ կա-չկա» վեպ-էսսեն ինքնակենսագրական պատում է՝ նրա արձակին բնորոշ անկեղծությամբ և հոգեբանական նուրբ խորասուզումներով, որոնք միտված են վերարթնացնելու անցյալի՝ կարծես կորած դրվագները։
Գեղարվեստական · 2024
Վեպում ծավալվող հորինված իրադարձությունները տեղի են ունենում մեր օրերում։
Մանկական և պատանեկան · 2024
Վիշապների վերադարձից երկու տարի է անցել։
Մանկական և պատանեկան · 2024
«Ավելի քան խելացի» ուղեցույցը կարելի է բնորոշել որպես 5–7 տարեկան երեխաների համար նախատեսված զարգացման համակողմանի գործիք, որը նպաստում է ծնողների և երեխաների համատեղ ուսուցմանը։
Գեղարվեստական · 2024
Նորայր Սարգսյանի «Հանրապետություններից երրորդը» վեպը Հայաստանի հետանկախության շրջանի հոգեբանական պատկերն է՝ թվացյալ սովորական առօրյա կյանքի խորապատկերին։
Գեղարվեստական · 2023
Հովհաննես Երանյանի «Արչի» վեպը արտաքուստ անհամատեղելի երկու պատմությունների համադրություն է, որոնց միջև ենթատեքստային մակարդակում բազմաթիվ զուգահեռներ կան։
Գեղարվեստական · 2023
Ֆրիդենդորֆը գերմաներենից թարգմանաբար նշանակում է «Խաղաղության գյուղ»։
Գեղարվեստական · 2023
Հավանաբար աշխարհում առաջին ծովագնացը, որ գոռաց՝ «Ցամա՛ք», հենց Աստված էր։
Գեղարվեստական · 2023
«Հիվանդանոցը» հետխորհրդային շրջանի առաջին վեպերից էր, որն ազդարարեց ազատագրումը սոցիալիստական ռեալիզմի, կոմունիստական գաղափարախոսության և կեղծ բարոյականության համատարած պարտադրանքից։
Մանկական և պատանեկան · 2023
Լինում է, չի լինում, մի գյուղ է լինում՝ Անձրևավան անունով։
Գեղարվեստական · 2023
Կյանքն իր գույները բացահայտում է անհամար ձևերով, և այդ գույներն ի վերջո խամրում են մահվան անգունության մեջ։
Ոչ գեղարվեստական · 2023
Առաջին մասում քննարկվում են արաբաիսլամական աշխարհում գինու հոգևոր և երկրային ընկալումներին առնչվող հարցերն ու մոտեցումները՝ համաշխարհային մշակույթի համատեքստում, հնագույն ժամանակներից մինչև իսլամի ընդունումը։