Անցնել բովանդակությանը
Բոլոր հեղինակները
Համբարձում Համբարձումյան

Համբարձում Համբարձումյան

Համբարձում Համբարձումյան։ 2011 թվականին «Հայ-ադրբեջանական երկխոսություն նոր մեդիայի միջոցով» նախագծի շրջանակում Համբարձում Համբարձումյանը նախաձեռնել է «Գրողներն ընդդեմ հակամարտությունների» գրական կայքը, որտեղ տպագրվել են մի շարք հայ և ադրբեջանցի գրողների ստեղծագործություններ։ Գրող Արփի Ոսկանյանի հետ նախաձեռնել է նաև «Գրողուցավ» կայքը, որտեղ հրապարակվում են գրական ստեղծագործություններ և հասարակական ու քաղաքական հրատապ խնդիրներին անդրադարձող հոդվածներ։ 2012 թվականին «Կորեական դելիկատեսներ» պատմվածքով արժանացել է «Արձակ» մրցույթի գլխավոր մրցանակին։ «Հայկական համայնապատկեր բաժնի լավագույն լուսաբանման» համար արժանացել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հատուկ մրցանակին։

Գրքեր