Անցնել բովանդակությանը
Բոլոր հեղինակները
Աշոտ Ստեփանյան

Աշոտ Ստեփանյան

Աշոտ Ստեփանյանը ծնվել է Հայաստանի Երևան քաղաքում։ Ավարտել է Մոսկվայի Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանը։ Աշոտն իր գրական ուղին սկսել է 2018 թվականին. նրա ստեղծագործությունները տպագրվել են հայկական մի շարք գրական հարթակներում, այդ թվում՝ «Հրապարակում», «Գրեթերթում», «Գրանիշում» և «Առավոտում»։ 2022–2023 թվականներին սովորել է «Հետք մեդիա գործարանում»՝ որպես մուլտիմեդիա և հետաքննող լրագրող՝ կենտրոնանալով թմրամիջոցների օգտագործմանն ու տարածմանն առնչվող խնդիրների վրա։ Լրագրությանը զուգահեռ Աշոտն ուսումնասիրել է ժամանակակից պոեզիան՝ մասնակցելով սլեմ պոեզիայի աշխատարանների։ 2023 թվականից բնակվում է Կողբում, որտեղ աշխատում է ԹՈՒՄՈ կենտրոնում՝ որպես գրի աշխատարանի ղեկավար։

Գրքեր