Անցնել բովանդակությանը
Բոլոր հեղինակները
Գուրգեն Խանջյան

Գուրգեն Խանջյան

Գուրգեն Խանջյան (1950 թվականի հունվարի 25, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ։ Ծնվել է Երևանում։ Ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը։ Առաջին անգամ տպագրվել է 1987 թվականին «Պիոներ» (այժմ՝ «Աղբյուր») ամսագրում։ Արժանացել է «Ոսկե եղեգն» պետական մրցանակին, ՀԳՄ արձակի և դրամատուրգիայի երկու մրցանակների և «Նարցիս» ամսագրի տարեկան մրցանակների։ 2011 թվականի սեպտեմբերի 3-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ, արվեստի և մշակույթի բնագավառներում ստեղծագործական ակնառու նվաճումների համար պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։ 2018 թվականին իր վեպի համար արժանացել է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի։

Գրքեր