
Արքմենիկ Նիկողոսյան
Արքմենիկ Նիկողոսյանը հայ գրականագետ է, խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու, 2007 թվականից՝ Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) անդամ։ 2006 թվականից ՀԳՄ երիտասարդական բաժանմունքի նախագահն է։ 2008 թվականից որպես ավագ գիտաշխատող աշխատում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայ հին և միջնադարյան գրականության բաժնում։ 2011 թվականից «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիրն է։
