
Արփի Վանյան
Արփի Վանյանը Լեռնային Ղարաբաղի գրողների միության անդամ է, սցենարիստ, լրագրող, հոգեբան, քոուչ, հասարակական գործիչ, 10 գրքի հեղինակ, որոնցից 5-ը Հայաստանում դարձել են բեսթսելերներ։ Առաջին գիրքը լույս է տեսել, երբ Արփին 18 տարեկան էր. այն պատմվածքների փոքրիկ ժողովածու էր։ Արփի Վանյանի գրական գործունեության ակտիվ շրջանն ընդգրկում է 2011–2023 թվականները։
