
Մհեր Իսրայելյան
Մհեր Իսրայելյանը ժամանակակից գրող է։ Նրա մի շարք պատմվածքներ տպագրվել են գրական կայքերում և ամսագրերում։ 2015, 2016 և 2017 թվականներին նրա պատմվածքներն ընդգրկվել են «Գրանիշի» տարեկան լավագույն հնգյակում։ 2017 թվականին հեղինակը «Շան բախտը հին հայկական ճանապարհի վրա» գրքի համար արժանացել է «Լևոն Անանյանի անվան հատուկ բեսթսելեր մրցանակին»։ Պատմվածքներից մի քանիսը թարգմանվել են անգլերեն։ «Մինչև մեռնելդ կյանքդ ապրիր» վիպակը թարգմանվել և տպագրվել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում։

